12 Հնս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկ անձից գնումներ կատարելը կոռուպցիոն ռիսկ պարունակու՞մ է․ընդդիմադիր պատգամավորի և ֆինանսների նախարարի հարցուպատասխանը

Մեկ անձից գնումներ կատարելը կոռուպցիոն ռիսկ պարունակու՞մ է․ընդդիմադիր պատգամավորի և ֆինանսների նախարարի հարցուպատասխանը

Մեկ անձից գնումներ կատարելու գործընթացում կոռուպցիոն ռիսկեր չեք տեսնու՞մ։ Այսօր ԱԺում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն է հարցրել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Ես էդպիսի կարգ չգիտեմ, որովհետև գերատեսչությունները պարտավոր են լիազոր մարմնի հետ ի սկզբանե գնումների պլան հաստատել՝ գրելով ապրանքի անունը, գումարի չափը և սահմանված կարգով մրցույթներ հայտարարել»,- ասել էր Ղազարյանը։

Վահե Հովհաննիսյանը մեկ անձից գնում կատարելու մեջ խնդիր չի տեսնում։

«Վերջին կարգավորումներով, որը երկու տարի առաջ ենք ներմուծել նախարարություն, մեկ անձի գնումներ կատարելու որոշումները կայացնում են գերատեսչությունների ղեկավարները։ Օրենքի խախտում այստեղ չկա, հարցը նախընտրության մեջ է։ Օրինակ՝ ՏԿԵն հիմնականում իրականացնում է մրցույթային եղանակով, քանի որ խոշոր գնումներ է կատարում, իսկ փոքր ծախսերի դեպքում գերատեսչությունը ընտրում է մեկ անձինց գնումներ կաարելու եղանակը։ Կարծում եմ՝ արագույթյան համար»,- ասել է Հովհաննիսյանը։

Ռազմագերիներ