
Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը պարգևատրվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալով
2025թ. հունիսի 10-ին Բեռլինի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցավ արարողություն, որի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Ն.Գ. Վիկտոր Ենգիբարյանը Բեռլինի ներկայացուցիչների պալատի անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդին հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Պատվո մեդալը: Գերմանիայում ՀՀ դեսպանը գրել է. «Այս պատվավոր պարգևը պրոֆեսոր դոկտոր Մարտին Պեցոլդի՝ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած երկարամյա սերտ և վստահելի հարաբերությունների գնահատանքն է։ Այն ընդգծում է նրա շարունակական նվիրվածությունը Հայաստան-Գերմանիա հարաբերությունների խորացմանը՝ քաղաքական, մշակութային և տնտեսական ոլորտներում։Մենք շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր դոկտոր Մարտին Պեցոլդին իր անխոնջ աշխատանքի, անձնական նվիրվածության և կապող դերի համար՝ որպես կամուրջ Հայաստանի և Գերմանիայի միջև»:
Նրա շարունակական նվիրվածությունը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ոլորտում արժանի է հատուկ գնահատանքի: Ի թիվս այլ բաների, պրոֆեսոր, դոկտոր Պետցոլդը հնարավորություն է ստեղծել Բեռլինի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու մեջ: Ավելին, նա աջակցել է KfW-ի (Վերականգնվող էներգիայի զարգացման բանկ) և դաշնային նախարարությունների միջոցով տնտեսական օգնության ստացմանը, մասնավորապես՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների խթանման և ենթակառուցվածքների արդիականացման համար:
Գերմանիայի Բունդեսթագում պրոֆեսոր, դոկտոր Պետցոլդը հստակ և լայնորեն ճանաչված օրինակ է ծառայել հայոց պատմության հիշատակության համար: Խորհրդարանական շրջանակներից շատ ավելի մեծ ուշադրություն գրաված իր հիմնական ելույթում նա ընդունեց հայ ժողովրդի պատմական տառապանքները և կոչ արեց անցյալի հետ բացահայտ առճակատվել: Նա ընդգծեց Գերմանիայի բարոյական պատասխանատվությունը՝ վառ պահելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը և ճիշտ դասեր քաղելու պատմությունից: Նրա ելույթը լայն հանրային ուշադրության արժանացավ և լուսաբանվեց գերմանական ազգային լրատվամիջոցների կողմից (ներառյալ Frankfurter Allgemeine Zeitung-ի, Berliner Morgenpost-ի և այլն): Քաղաքականության, ակադեմիական աշխարհի և հասարակության բազմաթիվ ձայներ գովաբանեցին նրա հստակ խոսքերը՝ որպես պատմական վերագնահատման և Գերմանիայի ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր ներդրում: Ելույթը մինչ օրս համարվում է խորհրդարանական կարևորագույն իրադարձություններից մեկը հայ-գերմանական մերձեցման համատեքստում և զգալիորեն նպաստում է Հայաստանի և նրա պատմության վերաբերյալ հանրային իրազեկվածության խորացմանը:
Պրոֆեսոր դոկտոր Պետցոլդի համար առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի և Հայաստանի միջև մշակութային փոխըմբռնումը, որն հասունացել է տարիների ընթացքում: Տասը տարի շարունակ նա Բեռլինում անցկացվող Գերմանա-Հայկական Մշակութային Օրերի նվիրյալ հովանավորն է, օրեր, որոնք վերածվել են Գերմանիայում իր տեսակի մեջ ամենակարևոր միջոցառումների շարքերից մեկի: Այն, ինչ մի ժամանակ սկսվեց փոքր համերգներով և ընթերցումներով, այժմ հաստատված և ազգային ճանաչում ունեցող մշակութային ձևաչափ է, որն ամեն տարի գրավում է բազմաթիվ այցելուների և հայկական մշակույթը՝ իր ողջ բազմազանությամբ և խորությամբ, բերում է մայրաքաղաքի սիրտ։ Բեռլինի Գերմանա-Հայկական Օրերը կազմակերպվում են «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, առաջին նախագահ՝ Միքայել Մինասյան։
Պրոֆեսոր դոկտոր Պետցոլդի հովանավորությամբ Մշակութային օրերը բովանդակության, կազմակերպչական և սոցիալական գրավչության առումով շարունակաբար զարգացել են։ Հայկական մշակութային հաստատությունների, դեսպանատների ներկայացուցիչների, ասոցիացիաների և կամավոր աջակիցների հետ սերտ համագործակցությամբ նա զգալի ներդրում է ունեցել այն բանում, որ հայկական երաժշտությունը, գրականությունը, արվեստը և կինոն այժմ մշտական տեղ ունենան Բեռլինի մշակութային կյանքում։ Նրա նպատակը երբեք զուտ հայկական մշակույթ ներկայացնելը չի եղել, այլ միշտ նաև նրա միջոցով փոխըմբռնումն ապահովել։ Մշակութային օրերը ստեղծում են հանդիպումների, փոխանակման և փոխադարձ ուսուցման տարածքներ՝ գերմանացիների և հայերի, արվեստագետների և հանդիսատեսի, անցյալի և ներկայի միջև։
Միքայել Մինասյան
Բեռլին