Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության
խորհրդի նիստ է հրավիրել, տեղեկացնում է Արցախի անվտանգության
Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու
ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը,
հնարավոր զարգացումները և իշխանությունների
անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով: