13 Հնս
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը կբարդացնի Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Արաղչի

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի՝ Թեհրանին քննադատող բանաձևը բացասաբար կանդրադառնա Իրանի և ԱՄՆ-ի միջեւ հունիսի 15-ին Մասկաթում նախատեսված անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլի վրա․ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Այդ բանակցությունները տեղի կունենան ՄԱԳԱՏԷ-ի վերջերս հաստատված բանաձևի ստվերում, որը բարդացնում է երկխոսությունը: Բայց մենք վճռական ենք պաշտպանելու Իրանի իրավունքները և նրա ձեռքբերումները միջուկային ոլորտում»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ հունիսի 12-ին, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հավանություն էր տվել բանաձևին, ըստ որի՝ Իրանն ամբողջությամբ չի պահպանում իր միջուկային պարտավորությունները:

Ռազմագերիներ