26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը հանդես կգա Արցախի հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ

Մակրոնը հանդես կգա Արցախի հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է,
որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և հանդես
կգա Արցախի հակամարտության կարգավորման նոր դիվանագիտական ​​նախաձեռնությամբ։

«Այս շաբաթ ես կխոսեմ վարչապետ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Մենք պահանջելու ենք Լաչինի
հումանիտար միջանցքի վերաբերյալ պայմանավորվածությունների լիարժեք պահպանում, ինչպես
նաև նոր դիվանագիտական ​​նախաձեռնություն ենք սկսելու՝ միջազգային ասպարեզում ճնշումը
(Ադրբեջանի վրա) մեծացնելու համար»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության
դեսպանների տարեկան համաժողովում։