28 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
20-ամյա աղջկա մարմինը՝ քաղաքական շահարկումների կիզակետում

20-ամյա աղջկա մարմինը՝ քաղաքական շահարկումների կիզակետում

Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական վթարի հետևանքով մահացած արցախցի
Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու՝ Կարմիր Խաչի ջանքերն անցնում են ապարդյուն։
ABC Media
-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կարմիր Խաչն այս պահին «երկու քարի արանքում է»։

Ադրբեջանի կողմից ներկայացված
պահանջների պատճառով Կարմիր Խաչը չի կարողանում Հելեն Դադայանի մարմինը հասցնել ընտանիքին։

Փոխարենը ռուսական խաղաղապահ
ծառայության հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Դադայաններին վստահեցրել
է, որ եթե Կարմիր Խաչը հրաժարվի իր առաքելությունից, ապա իրենք կզբաղվեն խնդրի լուծմամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ցանկանում է հրաժարվել այս առաքելությունից, սակայն
իրենց դեմ ուլտիմատում է դրված, եթե հրաժարվեն, ապա կավարտեն իրենց գործունեությունը
Բերձորի միջանցքում և ստիպված կլինեն լքել միջանցքը։

Մանրամասները՝ տեսանյութում։