26 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ․ Արման Թաթոյանը՝ անցակետից հայ երիտասարդների առևանգման մասին

Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ․ Արման Թաթոյանը՝ անցակետից հայ երիտասարդների առևանգման մասին

Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից
3-ին առևանգել: Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում․
գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞
ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում,
ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:

Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական
կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում`
բիրտ ուժի կիրառությամբ»,-գրել է Թաթոյանը:

Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով,
ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով:

«Սրանք են ադրբեջանական ֆաշիստական հայատյաց
քաղաքականության բնական պտուղներն են:

Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ,
արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին,
երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց
է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ»,-գրել է նախկին ՄԻՊ-ը: