14 Հնս
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
21.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
FlyDubai ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, ԱՊՀ և Մերձավորարևելյան այլ երկրներ

FlyDubai ընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, ԱՊՀ և Մերձավորարևելյան այլ երկրներ

Իսրայելի և Իրանի առճակատմամբ պայմանավորված` Արաբական միացյալ էմիրությունների FlyDubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի ԱՊՀ երկրներ․ հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ընկերության մամուլի ծառայությունը։

«Հունիսի 13 – ին և 14-ին չեղարկվել են դեպի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Իրան, Իրաք, Իսրայել, Հորդանան, Ղազախստան, Ղրղզստան, Լիբանան, Ռուսաստան, Սիրիա, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան չվերթերը», – հայտարարել է ավիափոխադրողի ներկայացուցիչը:

Ռազմագերիներ