14 Հնս
2025
27.4° c ԵՐԵՎԱՆ
18.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն

Մինեսոտայում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն

ԱՄՆ Մինեսոտա նահանգում գնդակահարել են Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակին և նրա ամուսնուն․ տեղեկացնում է ABC News-ը։

Հաղորդվում է, որ սպանվել են դեմոկրատ Մելիսա Հարթմանը և նրա ամուսինը: Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլզը հայտարարել է, որ հարձակումը, հավանաբար, քաղաքական դրդապատճառներ է ունեցել:

Նույն հրաձիգը վիրավորել է սենատոր Ջոն Հոֆմանին և նրա կնոջը. երկուսն էլ վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Կասկածյալին տեսել են Հարթմանի տան մոտ՝ ոստիկանական համազգեստով և մեքենայի վրա դրված փարոսիկներով։  Ձերբակալման փորձի ժամանակ նա կրակ է բացել և դիմել փախուստի:

Ռազմագերիներ