Ադրբեջանն ապօրինի անցակետից առևանգել է 22-ամյա հայ ուսանողի․ պաշտոնական
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում
առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի
Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Տեղեկությունը հաստատել է Արցախի տեղեկատվական շտաբը։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի
չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական
քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,-ասված է Տեղեկատվական շտաբի հաղորդագրության
մեջ:
Հիշեցնենք, որ սա ադրբեջանցիների կողմից Արցախի քաղաքացիների առևանգման 3-րդ դեպքն է։ Առաջին միջադեպը գրանցվել էր հուլիսի 29-ին, երբ ձերբակալվել էր Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը, երկրորդ ձերբակալվածը Ռաշիդ Մուրադյանն էր, որն օգոստոսի 1-ին մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական կողմում։