16 Հնս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
15.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նավթի գները կարող են բարձրանալ մինչև 130 դոլար մեկ բարելի դիմաց, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը․ Hürriyet

Նավթի գները կարող են բարձրանալ մինչև 130 դոլար մեկ բարելի դիմաց, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը․ Hürriyet

Եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, նավթի գները կարող են բարձրանալ մինչև 130 դոլար մեկ բարելի դիմաց․ գրում է թուրքական իշխանամետ Hürriyet պարբերականը։

Իսրայելի հարձակումներից հետո Թեհրանը դիտարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին՝ հունիսի 14-ին։

«Եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, կա մտավախություն, որ նավթի գները կբարձրան մինչև 120–130 դոլար։ Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի մատակարարման 20 տոկոսը, ինչպես նաև Իրանի, Սաուդյան Արաբիայի և  Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի և հեղուկ գազի (ՀԳԾ) առևտրի 80 տոկոսը տեղի է ունենում այդ նեղուցով», – նշում է թերթը։

Պարբերականի սյունակագիրները ենթադրում են, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարող է շարունակվել որոշ ժամանակ։

«Պատերազմի ազդեցությունը տնտեսության վրա կախված է նրանից, թե որքան կշարունակվեն այդ հարձակումները և արդյոք դրանք կխորանան։ Եթե պատերազմը երկարատև լինի, ապա կա մտավախություն, որ այն կործանարար ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Սակայն եթե պատերազմը ավարտվի 14 օրվա ընթացքում, ինչպես նախատեսվում է, ապա դրա ազդեցությունը տնտեսության վրա կլինի սահմանափակ», – գրում է թերթը։

Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծովածոցերը, այստեղից նավերը դուրս են գալիս Արաբական ծով և Հնդկական օվկիանոս։ Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Օմանին և ԱՄԷ-ին։ Նեղուցով անցնում է աշխարհի նավթի 10-ից 20 տոկոսը, ինչպես նաև  հեղուկ բնական գազի շուրջ 20 տոկոսը։

Ռազմագերիներ