Արցախի նախագահական նստավայրի շենքում հնչած կրակոցների գործով բերման ենթարկվածներ կան
Արցախի ոստիկանությունը գիշերն ահազանգ է ստացել Արցախի հանրապետության
նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակման մասին:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության
օպերատիվ խումբը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել
անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված
1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում,
նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել
են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող
անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ
ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։