ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 6 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, 6 բուժառու ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի
մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից նախատեսվում
է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառու՝ ուղեկցողների
հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում
ստանալու համար։