16 Հնս
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ–ն ուկրաինական կողմին է փոխանցել զինծառայողների 6060 մարմին. Մեդինսկի

ՌԴ–ն ուկրաինական կողմին է փոխանցել զինծառայողների 6060 մարմին. Մեդինսկի

Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել զինծառայողների 6060 մարմին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական և ռուսական բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների և զինվորների 6060 մարմին է փոխանցվել ուկրաինական կողմին», – գրել է նա Telegram–ում։

Մեդինսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայից 78 մարմին է ստացել։

ՌԴ նախագահի օգնականը շեշտել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև գերիների փոխանակումը շարունակվում է։ Կարգավորվել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջնագծից ծանր վիրավորների շտապ բժշկական տեղափոխումը։

Ռազմագերիներ