Երևանում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը.
մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային
հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին. հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների
ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ,
որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի
քննարկմանը: