16 Հնս
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնաբերվել է հնդկական կործանված ինքնաթիռի «սև արկղը»

Հայտնաբերվել է հնդկական կործանված ինքնաթիռի «սև արկղը»

 Հետաքննիչները հայտնաբերել են Air India ավիաընկերության կործանված ինքնաթիռի սև արկղի մաս հանդիսացող ձայնագրիչը (CVR) գրում է BBCն:

Նշվում է, որ սա կարևոր քայլ է անցյալ շաբաթ տեղի ունեցած մահացու վթարի պատճառը բացահայտելու գործում։

Հիշեցնենք, որ Լոնդոն թռչող Air India ավիաընկերության Boeing 787-8 Dreamliner ինքնաթիռը վթարի է ենթարկվել անցած հինգշաբթի՝ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքից թռիչքի մեկնարկից անմիջապես հետո։ Զոհվել է առնվազն 270 մարդ, որոնց մեծ մասը ուղևորներ էին։

CVR սարքավորումը ձայնագրում է օդաչուների խցիկի ձայները, այդ թվում՝ օդաչուների զրույցները, ահազանգերը և շրջակա ձայները։

Թռիչքի տվյալների գրանցիչը (FDR), որը գրանցում է թռիչքի հետ կապված կարևոր պարամետրեր, ինչպիսիք են բարձրությունը, արագությունը և շարժիչի աշխատանքը, բեկորներից դուրս էր բերվել ուրբաթ։

CVR-ը և FDR-ը միասին կազմում են ինքնաթիռի սև արկղը։ Այն ավիավթարների հետաքննության համար կարևոր գործիք է, որն օգնում է մասնագետներին վերականգնել թռիչքի վերջին պահերը և հասկանալ վթարի պատճառը։

Ռազմագերիներ