ԼՂ ինքնորոշման իրավունքը բերելով օրակարգ․ ամերիկյան կազմակերպությունը զեկույց է հրապարակել
Ամերիկյան Public International Law & Policy Group
(PILPG) խորհրդատվական կազմակերպությունը հուշագիր-զեկույց է հրապարակել «Լեռնային
Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը բերելով օրակարգ» վերտառությամբ։
Հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը,
որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, իսկ
ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ
պաշտպանությունը:
«Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար
կարգավիճակը պետք է հենման կետ դառնա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և
կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներում»,- ասված է զեկույցում։
Կազմակերպությունը նաև ընդգծել է՝ հուշագիրը չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի և
Ադրբեջանի միջև բանակցությունների կոնկրետ արդյունքի խթանում, քանի որ դա որոշելը բանակցող
կողմերի ու, նախևառաջ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է։