
Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ. ՀՀԿ
ՀՀԿ-ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:
«Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են ։
Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։
Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։
Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ջատագովը։
Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի է։
Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին»,-գրել է Շարմազանովը: