09 Հուլ
2025
19.1° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսրայել-Իրան դիմակայության համատեքստում անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Իսրայելի և Իրանի միջև առճակատման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման կարևորությունը: Եզրափակելով՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ռազմագերիներ