19 Հնս
2025
19.4° c ԵՐԵՎԱՆ
9.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական պահն ու վայրը՝ Փաշինյանի ձեռքում

Պատմական պահն ու վայրը՝ Փաշինյանի ձեռքում

Փաշինյանը կարծում է՝ իր գործընկերները անհամբեր են գտնվել ու հայտնել այցի մասին, սակայն այցը պատմական քողի տակ ներկայացնելու իշխանականների նպատակը այն կարևորելն ու մեծ կշիռ տալն է։ 

Այն փաստը, որ այս «դիվանագիտական» փուլը տեղի է ունենում հենց Անկարայում՝ քաղաքում, որն ունի խորապես խորհրդանշական և ծանրաբեռնված նշանակություն հայկական պատմական հիշողության մեջ, պատահական չէ. դա ուղերձ է՝ բարձր և հստակ. հայկական ոգու դարաշրջանը ավարտված է, և ներկայիս ղեկավարությունը պատրաստ է նույնիսկ խորհրդանշական նվաստացում ընդունել՝ հանուն իր անձնական և քաղաքական գոյատևման։

Այս ամբողջ պատմության մեջ դրական կողմ էլ կա․ Ալիևի և Փաշինյանի միջև կնքված համաձայնագիրրը կարող է ընդունել կամ չընդունել հայ ժողովուրդը։ Նա կարող է մանիպուլիացվել, հավատալ, որ թղթին գրված «խաղաղությունը» իրական երաշխիք է և կարող է իրապես դատել վիճակն ու որոշում կայացնել։

«Ժողովրդավարական բաստիոն» հռչակված Հայաստանում մարդիկ ընտրություն են կատարելու մի քանի ամսից հերթական կորստի համար ողբա՞լ, թե՞ վերջ տալ ողբին։ 

Ռազմագերիներ