ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը. ԵԱՀԿ նախագահ
Ադրբեջանի և Հայաստանի
երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության
ճանապարհին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային
Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի
կոչման շուրջ երկխոսության շարունակմանը»,-հավելել է Օսմանին։