
ՆԱՏՕ-ի կողմից ՀԱՊԿ անդամ երկրների տարածք ներխուժումն իրականացվում է զորավարժությունների միջոցով. ՌԴ ԱԽ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններում իրավիճակը սպառնալից է. արևմտյան երկրները ռազմականացվում են․ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
«ՆԱՏՕ–ի ռազմական ներկայությունն աճում է, օդային տարածքում և ծովում սադրանքների թիվը աճում են, իսկ ՀԱՊԿ անդամ երկրների տարածք ներխուժումն իրականացվում է զորավարժությունների միջոցով», – նշել է նա։
Շևցովն ընդգծել է, որ «միջազգային և եվրոպական անվտանգության մեխանիզմների քայքայումը» արևմտյան երկրների գործողությունների արդյունք է։ «Եվրոպական երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը, ռազմականացման ուղու վրա են՝ չնայած իրենց տնտեսություններում ստեղծված դժվարին իրավիճակին», – նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Շևցովը կարևորել է եվրասիական մեխանիզմների փոխգործակցության և ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ի, ՇՀԿ–ի և այլ կառույցների շրջանակներում ջանքերի համակարգման ամրապնդման անհրաժեշտությունը։ «Այս ոլորտում աշխատանքները պետք է արագացվեն», – նշել է նա։