19 Հնս
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Որպես Ռուսաստանի քաղաքացի՝ Սամվել Կարապետյանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի. Զախարովա

Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ ՌԴ քաղաքացի և ռուս ձեռնարկատեր եթե կապվում է մեր դեսպանատան, ռուսական կողմի հետ միշտ օգնություն և աջակցություն է ստանում․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Սամվել Կարապետյանի կալանավորումը։

«Այս թեման քննարկել շարունակելու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ՝ հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ հայտարարություններ են արվել, այնքան յուրահատուկ, որ նախ եկեք հասկանանք, թե ինչ է քննարկվում։ Եվս մեկ անգամ. որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուսաստանցի գործարար, բնականաբար, նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն», – ընդգծեց Զախարովան։

Ռազմագերիներ