25 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը Սերգեյ Սմբատյանինն էր, առանց նրա աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու համար. Սիմֆոնիկ նվագախմբի հայտարարությունը

«Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը Սերգեյ Սմբատյանինն էր, առանց նրա աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու համար. Սիմֆոնիկ նվագախմբի հայտարարությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ
նվագախումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երգիչ Հայկոյի 50-ամյակի կապակցությամբ
համերգը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մտահղացումն է եղել։

«Այսօր` օգոստոսի 25-ին, Հայկոյի ծննդյան 50-ամյակին նվիրված մեծ համերգն է։

«Սիմֆոնիկ Հայկո» համերգի
մտահղացումը և իրականացման գաղափարը եղել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանինը։

Նրա բացակայության պայմաններում
նվագախմբից աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու ու գեղարվեստական ղեկավարի
մտահաղացումը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։

Հավատալով Սերգեյի բազմիցս
հնչեցրած այն կարգախոսին, որ ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ և անսալով մեզ փոխանցված
նրա անձնական խնդրանքին՝ այսօր կփորձենք հաղթահարել այս անհաղթահարելի թվացող դժվարությունը
և բեմ դուրս գալ առանց Մաեստրո Սերգեյ Սմբատյանի…

Միաժամանակ, մեծ հույս
ունենք Մաեստրոյին օր առաջ տեսնել նվագախմբի կողքին և վերականգնել նվագախմբի բնականոն
գործունեությունը, մեկնարկել 18֊րդ համերգաշրջանը, նախատեսված փառատոններն ու հյուրախաղերը,
որոնք իրականացնելն անհնար կլինի նրա բացակայությամբ։

Մեր կոչումը մեր ունկնդրին
երջանիկ և երաժշտությամբ զարդարված պահեր պարգևելն է, Հայաստանի անունը համաշխարհային
երաժշտարվեստի ասպարեզում բարձր պահելը»,-ասված է հայտարարության մեջ։