
«Հայաստան» խմբակցությունն իր աջակցությունն է հայտնում «Մայր Հայաստան» դաշինքին
«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան»
խմբակցության նիստ, տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում
ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։
Անդրադարձ է կատարվել նաև
առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է
իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան»
խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է», – ասված է հաղորդագրության մեջ։