07 Հուն
2025
-4.9° c ԵՐԵՎԱՆ
-5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը. Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է զինանշանը հեռացնելու տեսանյութին

Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը. Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է զինանշանը հեռացնելու տեսանյութին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր միկրոբլոգում
անդրադարձել է այն տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները շտապօգնության մեքենայի վրայից
հեռացնում են Արցախի Հանրապետության զինանշանը։

«Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից
հանել Արցախի զինանշանով պաստառը, իսկ մյուս քննարկումներում Ադրբեջանը բերում է դեպքեր,
ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն
օգտագործվում են: Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է,
ո՛չ համակեցությունը»,- գրել է նա: