26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը  Լոս Անջելեսում մասնակցել են Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի ակցիային

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը Լոս Անջելեսում մասնակցել են Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի ակցիային

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի
հյուպատոսարանի առջև ակցիա է կազմակերպել, որի ժամանակ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ
Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ակցիայի մասնակիցներն ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական
քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի
դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Բրեդ Շերմանը, խոսելով Արցախում շրջափակված 120 հազար մարդկանց
մասին, նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է «պատերազմական հանցագործությունների ամենադաժան
զենքը՝ սովամահությունը»։

«Մենք ականատես ենք լինում Արցախում ծավալվող հումանիտար աղետի։
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակարգին և վերջ դնենք Ադրբեջանին
ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը», – ակցիայից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է նա։