26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայկ Ալաբերքյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր

Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում Հայկ Ալաբերքյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դարձել է ոսկե մեդալակիր

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում օգոստոսի 19-31-ն անցկացվող Համալսարանական
սպորտի միջազգային փառատոնում Հայաստանի բռնցքամարտիկներ Հայկ Ալաբերքյանն ու Ռուսլան
Ասլիկյանը նվաճել են առաջին մեդալները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 

51 կգ քաշային Հայկ Ալաբերքյանը եզրափակչում 5։0 հաշվով առավելության
է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դարձել է ոսկե մեդալակիր: Վստահ հաղթանակ
է տարել նաև 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը՝ եզրափակչում հաղթելով Վենեսուելայի ներկայացուցչին։

Նշենք՝ ՀՖԿՍՊԻ ուսանող-մարզիկներն ուժերը չափում են 7 մարզաձևում՝
բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող: