29 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախի ժողովուրդն այլևս չի կարող սպասել, պետք է գործել․ կոնգրեսականը բանաձև է ներկայացրել

Արցախի ժողովուրդն այլևս չի կարող սպասել, պետք է գործել․ կոնգրեսականը բանաձև է ներկայացրել

ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 9-րդ համատեղ
բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել Արցախի անմարդկային շրջափակումը, ապահովել
սննդի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների ազատ և համարժեք տեղափոխում Լաչինի միջանցքով.
գրում է Asbarez.com-ը։

«Մենք պետք է գործենք, քանի որ մեր աչքի առաջ ցեղասպանություն է
ծավալվում։ Արցախի ժողովուրդը չի կարող ևս մեկ օր սպասել՝  առանց ուժեղ և միջազգային
գործողությունների, որոնք վերջ կդնեն այդ հումանիտար ճգնաժամին։ Կարևոր է, որ մենք
դուրս գանք բառերից, պահանջենք վերաբացել Լաչինի միջանցքը և դադարեցնենք ռազմական օգնությունը
Ադրբեջանին։ Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի բռնի և ցեղասպան արշավն Արցախի հայ
ժողովրդի դեմ»,-ասել է սենատորը։