20 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նյու Յորքում հակապատերազմական երթ է անցկացվել՝ հաջակցություն Իրանի

Նյու Յորքում հակապատերազմական երթ է անցկացվել՝ հաջակցություն Իրանի

Նյու Յորքում և ԱՄՆ այլ քաղաքներում սկսվել են հակապատերազմական բողոքի ցույցեր՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածների․ հայտնում է NBC News-ը։

Երթի մասնակիցները անցել են քաղաքի կենտրոնով՝ պարզելով «Ձեռքերդ հեռու Իրանից», «Դադարեցրե՛ք պատերազմը Իրանում» և «Ոչ մի նոր պատերազմ Մերձավոր Արևելքում» գրություններով պաստառներ։

Ցուցարարները մտահոգություն են հայտնել, որ Վաշինգտոնի գործողությունները կխոչընդոտեն իրանական միջուկային զենքի վերաբերյալ որևէ միջազգային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը․ նշում է հեռուստաալիքը։ Երթի կազմակերպիչները պահանջում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը և քննադատում են դեմոկրատներին, ովքեր, իրենց կարծիքով, բավարար չափով չեն դատապարտել պետության ղեկավարի գործողությունները։ Միևնույն ժամանակ, ամերիկացիները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ