
Ադրբեջանցիների «վերադարձի» հարցը նորից ջրի երեսին
Փաշինյանի Թուրքիա այցից 2 օր անց Ստամբուլը հյուրընկալել էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտգործնախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը։ Մի շարք բանաձևեր են ընդունվել «Ստամբուլի հռչակագրում»։ Դրանց շարքում է, այսպես կոչված, ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան» վերադարձը։ Սա առաջին դեպքն է, երբ նման բանաձև ընդունվում է ԻՀԿ շրջանակում։ Aze.media-ն գրում է, որ փաստաթուղթը արտահայտում է ԻՀԿ անդամ երկրների աջակցությունը Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի օրինական իրավունքին և դատապարտում է այն, որ Հայաստանը շարունակում է ժխտել այդ համայնքի հիմնարար իրավունքները: