Ֆրանսիան պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգնելու ԼՂ 120 հազար բնակիչներին․ Le Figaro
Ֆրանսիան
պատրաստվում է բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ օգնելու Ադրբեջանի
շրջափակման պատճառով սովամահության եզրին կանգնած Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին․ գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։
Ֆրանսիական լրատվամիջոցն ընդգծել է՝ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է:
Նշվում է, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն
կուղարկեն Հայաստան։