ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վաղուց
է ճանաչում «Վագներ» խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, նա դժվարին ճակատագրի
տեր մարդ էր, բայց տաղանդավոր, անհրաժեշտ արդյունքների է հասել ոչ միայն իր, այլև ընդհանուր
գործի համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ես Պրիգոժինին ճանաչում էի շատ երկար ժամանակ՝ իննսունականների սկզբից, նա դժվար ճակատագրի տեր մարդ էր
և կյանքում լուրջ սխալներ է թույլ տվել, հասել է անհրաժեշտ արդյունքների և իր համար, և ընդհանուր գործի, երբ ես եմ
նրան խնդրել այդ մասին, ինչպես վերջին ամիսներին։ Նա տաղանդավոր անձնավորություն էր,
տաղանդավոր գործարար, նա աշխատել է ոչ միայն մեր երկրում և արդյունավետ աշխատել, այլ
նաև արտերկրում, մասնավորապես Աֆրիկայում»,- ասել է Պուտինը։
Տեսանյութն՝ այստեղ։