
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաների հետ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին
հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների
հետ, տեղեկանում ենք Արցախի ԱԺ կայքից։
«Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող
աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի
քաղաքական գիծ՝ հնարավորինս վերականգնել հասարակություն
–խորհրդարան վստահությունը:
«Հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում:
ԱԺ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակից
սպաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը»,-ասված է Արցախի ԱԺ հայտարարության
մեջ։