25 Հնս
2025
25.1° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձայնագրությունները լսելիս ակնհայտ է, որ մոնտաժված են․ Բագրատ Սրբազանի փաստաբանը՝ ՔԿ-ի ներկայացրած ապացույցների մասին

Ձայնագրությունները լսելիս ակնհայտ է, որ մոնտաժված են․ Բագրատ Սրբազանի փաստաբանը՝ ՔԿ-ի ներկայացրած ապացույցների մասին

Փաստերը, որոնք ներկայացված էին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Մանրամասները դեռ իհարկե կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում խոսքը, ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով են մշակված, գեներացված, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա։

Ռազմագերիներ