Թուրքական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է քուրդ
լրագրողներին տեղափոխող մեքենային։ Այս մասին հայտնել է Սիրիայի հյուսիս-արևելքում
գործող քրդական ուժերի մամուլի գրասենյակը, գրում է Ամերիկայի ձայնի թուրքալեզու ծառայությունը։
Jin TV հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման
հետևանքով մահացել է հեռուստաալիքի վարորդը և ծանր վիրավորվել լրագրողը։ Սիրիայի հյուսիս-արևելքում
բժշկական և անվտանգության հարցերով զբաղվող աղբյուրը նույնպես հայտնել է, որ վարորդը
մահացել է:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել Reuters լրատվական գործակալության
խնդրանքին՝ մեկնաբանել դեպքի մանրամասները։