ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում քննարկել են համագործակցային հարցեր
Մոսկվայում հանդիպել
են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայություն։ Կողմերը քննարկել
են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։
«Վերահաստատեվել է համագործակցության բոլոր ուղղություններով
ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը
շարունակելու պատրաստակամությունը»,- ասված
է հաղորդագրության մեջ։