Չնայած դժվարություններին՝ ՌԴ-ն կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային, բարեկամական հարաբերությունները. Միշուստին
Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը
կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը. այս մասին Ծաղկաձորում ընթացող Եվրասիական
միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական,
տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Վստահ եմ, որ Ռուսաստանի, Հայաստանի
և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, նոր ենթակառուցվածքային
նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,- ասաց Միշուստինը։
Նրա խոսքով` այս ամենը նաև կամրապնդի ՀՀ֊ում ապրող մարդկանց հետ
կապը։
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին՝
Միխայիլ Միշուստինը նշել է, որ ՌԴ-ն, չնայած համաշխարհային տնտեսության դժվարություններին,
կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային, բարեկամական և գործընկերային հարաբերությունները:
«Այսօր ավելի քան 5000 հայ ուսանողներ սովորում են ռուսական բուհերում:
Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանում ռուսերենի դասավանդման որակի բարելավմանը»,-ասել
է ՌԴ վարչապետը՝ նշելով, որ այդ շրջանակներում ՌԴ֊ն Հայաստանին 50 հազար դպրոցական
դասագրքեր կտրամադրի: