BRICS-ին Իրանի անդամակցությունը մեծ հաջողություն է. Իրանի արտգործնախարար
Իրանի ԱԳ նախարարը մեծ հաջողություն է համարել իր երկրի անդամակցությունը
BRICS-ին. այս մասին գրել է նա X-ի իր միկրոբլոգում։
«BRICS-ին Իրանի անդամակցումը մեծ հաջողություն է։ Դա կնպաստի ոչ
միայն բազմակողմանիության ամրապնդմանը, այլև նպատակներին հասնելու և Իրանի կառավարության
այլ մակրոռազմավարությունների զարգացման հիմքի ստեղծմանը»,-գրել է նա։