
Դատապարտում ենք Վիկտոր Կրիվոպուսկովու նկատմամբ ընդունած ՀՀ իշխանությունների կամայական որոշումը. հայտարարություն
«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» հասարակական
կազմակերպության խորհրդի անդամները հայտարարություն են տարածել` դատապարտելով Վիկտոր
Կրիվոպուսկովու՝ Հայաստան մուտքի թույլտվություն չտալու որոշումը:
«Մենք՝ կազմակերպության անդամներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ
նկատմամբ ընդունած ոչ իրավաչափ, անձի իրավունքները ոտնահարող ՀՀ իշխանությունների կամայական
որոշումը։
Հայտարարում ենք, որ շարունակելու ենք համագործակցությունը նրա
կողմից ղեկավարվող «Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության» հասարակական
կազմակերպության հետ:
Այսօր ևս մեկ անգամ հաստատվեց այն կարծիքը, որ Հայաստան այցելելու
հնարավորությունը արգելվում է բոլոր այն անձերին, ովքեր պայքարում են Արցախը հայկական
տարածք պահելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: