Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները. Զատուլին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «վրդովեցուցիչ»
է որակել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության նախագահ
Վիկտոր Կրիվոպուսկովի՝ Հայաստան մուտքն արգելելու մասին որոշումը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը
փորձում են խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի շփումները՝ իրենց երկրում անցանկալի հայտարարելով
այն մարդկանց, որոնք երկար տարիներ սատարում են Մոսկվայի և Երևանի հարաբերությունների
զարգացմանը»,- NEWS.ru-ին հայտնել է Զատուլինը։
Նա նշել է, որ մեծ հարգանքով եմ վերաբերվում Վիկտոր Կրիվոպուսկովին։
«Ես գիտեմ, որ նա ոչ թե խոսքով, այլ գործով շատ բան է արել ռուս-հայկական
հարաբերությունների զարգացման համար։ Իհարկե, նրա մուտքի արգելքը պատահականություն
կամ սխալմունք չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետևողական գիծն է», – ասել
է պատգամավորը։