20 Նոյ
2024
8.4° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հատվածում մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման համար պայմաններ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գազայի հատվածում մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման համար պայմաններ չկան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գազայի հատվածում այլևս
պայմաններ չկան մարդասիրական օգնության արդյունավետ մատակարարման համար։ Այս մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար
Անտոնիու Գուտերեշը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Խորը ափսոսանքով տեղեկացնում
եմ Խորհրդին, որ ներկա պայմաններում այս մանդատի իրականացումն անհնար է դարձել։ Մարդասիրական
օգնության արդյունավետ մատակարարման համար պայմաններ այլևս չկան», – նշել է նա։

Գուտերեշը հիշեցրել է, որ Անվտանգության խորհուրդը 2712 բանաձևում
կոչ է արել ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները խաղաղ բնակչության,
հատկապես՝ երեխաների կարիքները բավարարելու համար։