26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մեծացնում է ճնշումը Սպիտակ տան և Կոնգրեսի վրա

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հատուկ հարթակների
միջոցով ավելի քան 200․000 գրություններ են ուղարկվել նախագահ Բայդենին, փոխնախագահ
Հարիսին և ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների անդամներին՝ կոչ անելով «կանխել Լեռնային Ղարաբաղում
(Արցախում) վերահաս ցեղասպանությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան
250 օր շրջափակման հետևանքով։ Այն Արցախը Հայաստանին կապող միակ մարդասիրական փրկօղակն
է»։

Հասցեատերերից մասնավորապես պահանջվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում
առաջնորդել համապատասխան բանաձև՝ դատապարտելու Արցախի ադրբեջանական շրջափակումը և Լաչինի
միջանցքի անհապաղ բացման կոչ անել՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավակիրառություն
ենթադրող ժամանակավոր միջոցի կիրառման վերաբերյալ որոշման համաձայն։

Դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և անվտանգային
օժանդակությունը և ամբողջապես կիրառության մեջ դնել Ազատության աջակցության ակտի
907-րդ  հոդվածի պահանջները (907-րդ բանաձև)։