
Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ ակտիվ ազգային ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել հանրային ակցիաներին մասնակցությամբ․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․
«Այս օրերին հնարավորինս բազմամարդ հանրային աջակցությունը խիստ կարևոր է Միքայել Սրբազանի, մնացած քաղբանտարկյալների ու Եկեղեցու պաշտպանության համար: Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ ակտիվ ազգային ու քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել հանրային ակցիաներին մասնակցությամբ:
Վաղը Երևան վերադառնալուն պես ես էլ կմիանամ այդ ակցիաներին»։