26 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաչինի միջանցքի միակողմանի բացման տեղեկությունը տեղավորվում է Արցախը հայաթափել փորձելու Բաքվի տրամաբանության մեջ․ Կարեն Բեքարյան

Լաչինի միջանցքի միակողմանի բացման տեղեկությունը տեղավորվում է Արցախը հայաթափել փորձելու Բաքվի տրամաբանության մեջ․ Կարեն Բեքարյան

Այն, որ սա Ադրբեջանի ձեռագրին համահունչ է և այդ տեղեկությունը
կարող է իրապես լինել Ադրբեջանի որդեգրած քաղաքականության մաս կամ գործիք, կարծում
եմ՝ ոչ մեկ չի կասկածում․ ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե ծրագրեր են մշակվում
Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ
չտալու ուղղությամբ։

Նա, սակայն, չի ցանկանում խոսել տեղեկությունների
իսկության մասին, չի բացառում, որ դա կարող է քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություն
լինել։

«Ադրբեջանն այս գործընթացի հիմքում դրել է իր համար ամենակարևոր
նպատակը՝ Արցախի հայաթափումը, և սա այս տրամաբանության մեջ լիարժեք տեղավորվում է»,-
ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ այլ հարց է, թե ինչպես հասան սրան և ինչպես այս ամբողջ
ընթացքում առավելապաշտությունը զարգացրեց Ադրբեջանի ամենաթողությունը։

«Սրա մասին տարիներ է՝ խոսում ենք և այդ գործընթացը որևէ կերպ
կանգ չի առնում, որովհետև երբ կա տպավորություն, որ կարելի է անընդհատ ինչ-որ բան զիջելով հասնել որևէ արդյունքի, այդպես չի աշխատում»,- ասաց Բեքարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այսօրվա հումանիտար ճգնաժամի առումով է վտանգը
շատ մեծ է, քանի որ ամեն ինչ հասել է կրիտիկական աստիճանի։

«Մենք այսօր ունենք շատ ծանր դրություն։ Այդ լուծումների
չլինելը մինչև անգամ էքզիստենցիալ վտանգ է ստեղծում»,- ասաց Կարեն Բեքարյան։