
Իրանն օդային տարածքը բացել է երկրի ևս 2 հատվածում
Իրանը երկրի կենտրոնական և մասամբ արևմտյան շրջաններում բացել է օդային տարածքը միջազգային ավիաչվերթերի համար. հայտնել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ահվանին:
Ավելի վաղ Իրանը բացել էր երկրի արևելյան հատվածի օդային տարածքը, որն օգտագործվում է ներքին, միջազգային և տարանցիկ չվերթերի համար
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ Քաղավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշման համաձայն` երկրի կենտրոնական և արևմտյան հատվածների մի մասի օդային տարածքը բացվել է միայն միջազգային և տարանցիկ չվերթերի համար։