Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ «հայանպաստ դիրքորոշման պատճառով»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի
արտաքին գործերի նախարարության ղեկավարին՝ «հայանպաստ դիրքորոշման պատճառով». տեղեկացնում
են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պատճառը Բելգիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի
ընթացքում արած հայամետ հայտարարություններն են։
Հիշեցնենք, որ Բելգիայի արտգործնախարարը տարածաշրջան
այցի շրջանակներում այցելել էր Հայաստան, այսօր արդեն կլինի Ադրբեջանում։