29 Հնս
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսսի

Իրանը կարող է վերականգնել ուրանի հարստացումը հաշված ամիսների ընթացքում. Գրոսսի

Իրանը կարող է մի քանի ամսում վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը․ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո միջուկային ենթակառուցվածքի լուրջ վնասներին՝ այն ամբողջությամբ չի ոչնչացվել. հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Նրանք մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ ժամանակում կարող են ստանալ ցենտրիֆուգների մի քանի կասկադներ, որոնք պտտվելու են և հարստացված ուրան են արտադրելու: Չի կարելի պնդել, որ ամեն ինչ անհետացել է, և այնտեղ ոչինչ չկա», – հայտարարել է Գրոսսին։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավորված» լուծում՝ հավելելով, որ այժմ դրա համար հնարավորություն կա:

Ռազմագերիներ