29 Հնս
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
23.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը․ Լավրով

Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը․ Լավրով

Մակրոնն ու Մերցը վերջնականապես կորցրել են առողջ բանականությունը և փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Գերմանիան և Ֆրանսիան ցանկանում էին նվաճել ամբողջ Եվրոպան․ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ղրղզստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ես կարծում եմ, որ միայն նրանց մեջբերումները բավական են  մարդու համար, ով փոքրիշատե հասկանում է, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում և հետևում է իրադարձություններին, որպեսզի հասկանա՝ այս գործիչներն ամբողջությամբ կորցրել են ողջամտությունը և բացահայտ փորձում են վերադառնալ այն ժամանակներին, երբ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում էին նվաճել Եվրոպան՝ նախևառաջ Ռուսաստանի կայսրությունն ու Խորհրդային Միությունը», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռազմագերիներ