
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը բոյկոտում է Ադրբեջանի և ՌԴ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Նշվում է, որ այցի չեղարկման պատճառը Եկատերինբուրգում Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների նկատմամբ առանց դատավարության կամ հետաքննության իրականացված «ցուցադրական, նպատակային սպանություններն ու բռնության ակտերն են՝ ազգային հողի վրա», ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգված բնույթը։